Modern Balconies

Ֆինանսական տնօրեն՝ որպես ծառայություն (CFO as a service)

ՓՄՁ-ներում հաճախ բացակայում է ֆինանսական տնօրենի պաշտոնը։ Այս դեպքում  ֆինանսական կարևորագույն որոշումների կայացումը և ընկերության ռիսկերի կառավարումը իրականացվում է անմիջականորեն տնօրենի կողմից: Մենք առաջարկում ենք աջակցել տնօրինությանն այս հարցում՝ ֆինանսական տնօրենի գործառույթների իրականացման միջոցով։

Ֆինանսական տնօրենի ծառայությունը ներառում է.

  • ֆինանսական հաշվետվությունների կազմում և ավտոմատացում

  • պլանավորում և բյուջետավորում, պլանների ընթացիկ վերահսկողություն,

  • ֆինանսական KPI-ների մշակում և մոնիթորինգ,

  • արտադրանքի/ծառայության ինքնարժեքի և շահութաբերության գնահատում,

  • դրամական հոսքերի կառավարում,

 

  • Եկամուտների և ծախսերի վերլուծության ապահովում, 

  • դեբիտորական պարտքերի վերահսկում,

  • ընկերության կառավարչական հաշվետվությունների փաթեթի մշակում և ավտոմատացում,

  • ընկերության ֆինանսական ռիսկի ընթացիկ վերահսկողություն և կառավարում։

Ծառայությունը կարող է ներառել այլ գործառույթներ ըստ պայմանավորվածության։