top of page
Image by Devin Rista

Բյուջետավորում և
մշտադիտարկում

Որպես ձեր ընկերության ֆինանսական մասնագետների աութսորս թիմ՝ մենք կարող ենք աջակցել ֆինանսական պլան կազմելու գործում, որն ուղեցույց կծառայի ձեր գործող ձեռնարկության կամ նոր նախագծի համար: Մեր թիմը տարբեր չափի ընկերությունների համար ֆինանսական կանխատեսումներ մշակելու և պլանավորելու մեծ փորձ ունի: Բյուջե մշակելով դուք կարող եք գնահատել ձեր դրամական հոսքերը և փաստացի արդյունքները՝ համեմատելով դրանք ձեր առջև դրված տարեկան նպատակների հետ: Ուստի, կարևոր է պարբերաբար վերահսկել բյուջեն: Եթե բիզնեսը չի կարողանում հասնել իր նպատակներին, բյուջեի օգնությամբ կարելի է վերլուծել և որոշել, թե ինչ փոփոխություններ է պետք կատարել իրավիճակը շտկելու համար:

Հասկանալով ֆինանսական ցուցանիշները՝ կարելի է սահմանել ընկերության զարգացման ռազմավարական ուղղությունը, այդ թվում՝ 

  • բացահայտել ընդհանուր հասույթին ամենաշատը նպաստող հոդվածները , 

  • որոշել, թե հաճախորդի որ սեգմենտին է հարկավոր առաջնահերթություն տալ և որից խուսափել, 

  • որոշել, թե ինչպիսի աշխատակիցների ավելի հաճախ աշխատանքի ընդունել, 

  • գնահատել ամսական կտրվածքով ամենամեծ ծախսերը, և 

  • սահմանել գնագոյացման մոտեցումները: 

Թեպետ բյուջեները սովորաբար պատրաստվում են տարեկան կտրվածքով՝ կախված բիզնեսի չափից դրանք կարող են վերանայվել եռամսյակային կամ կիսամյակային կտրվածքով՝ մշակելով այսպես կոչված փոփոխական բյուջե (յուրաքանչյուր եռամսյակ թարմացվում է գալիք մեկ տարվա համար): 

fsp ADVICE LLC

© 2025 by FSP Advice LLC

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ

Երկուշաբթի-Ուրբաթ` 

09։00-18:00

Շաբաթ-կիրակի՝

Փակ

ԿԱՊ

Վարդանանց փակուղի 8, Երևան, Հայաստան, 0010

Վարդանանց բիզնես կենտրոն

Հեռ՝ +37493 723 575, +37495 707 515

Էլ-փոստ՝ info@fsp.am

bottom of page