top of page
Anchor 3

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Image by Bernard Hermant

Մեր խորհրդատվական ծառայությունն իրականացվում է փորձառու մասնագետների կողմից՝ անհատական բիզնես ծրագրի մշակմամբ: Անհրաժեշտության դեպքում մեր մասնագետը կարող է աշխատել որպես պատվիրատու ընկերության կառավարման թիմի անդամ: Մեր աջակցությամբ Ձեր ընկերությունը կգրանցի առավելագույն հաջողություններ թե՛ նորաստեղծ բիզնեսի, թե՛ գործող բիզնեսի պարագայում։

Խորհրդատվական ծառայությունը ներառում է մի շարք ուղղություններ։

Ռազմավարության և բիզնես պլանի մշակում

Նորաստեղծ բիզնեսի պարագայում մենք կօգնենք գնահատել Ձեր գաղափարի իրագործելիությունը (feasibility study), բացահայտել դրա թույլ և ուժեղ  կողմերը, հնարավորություններն ու մարտահրավերները։ Իրագործելիության գնահատումից հետո կմշակվի բիզնեսի ռազմավարությունը և գաղափարը բիզնեսի վերածելու ճանապարհային քարտեզը։

Ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում մենք կօգնենք կազմել գործուն ծրագրեր և նախագծեր, այդ թվում՝ դրամաշնորհային ծրագրերի և մրցույթների դիմելու համար։

Գործող բիզնեսներին մենք կաջակցենք վերանայելու ռազմավարությունը և/կամ մշակելու ռազմավարական KPI-ներ՝ ռազմավարությունը գործի վերածելու, իսկ հետագայում՝ ռազմավարության իրագործման նկատմամբ մոնիթորինգ սահմանելու։

Աճող բիզնեսի պարագայում մենք կօգնենք ներգրավել ներդրումներ, ինչպես նաև վերանայել ռազմավարությունն ու համապատասխանացնել բիզնես գործընթանցները (change management)՝ սահուն աճ ապահովելու համար։

 

Շուկայի հետազոտություն և վերլուծություն

Մենք կօգնենք Ձեզ հասկանալ Ձեր շուկան, հիմնական մրցակիցներին և հաճախորդների պահանջները` կայուն բիզնես կառուցելու համար:

 

Մարքեթինգային ռազմավարության մշակում

Մեր կողմից մշակված մարքեթինգային ռազմավարական ծրագրի միջոցով Դուք կարող եք բացահայտել, թե ովքեր են Ձեր թիրախային հաճախորդները, որոնք են Ձեր մրցակցային առավելությունները և ինչպես է պետք դիրքավորել և առաջխաղացնել Ձեր արտադրանքը կամ ծառայությունը։

Բիզնես գործընթացների օպտիմալացում

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մրցակցային բիզնեսում անհրաժեշտ է ոչ միայն փաստաթղթավորել սեփական բիզնես գործընթացները, այլ ժամանակ և ռեսուրսներ հատկացնել այդ գործընթացները շարունակաբար վերլուծելու և կատարելագործելու համար: Հատկապես COVID-19 համաճարակից հետո գոյատևեցին այն ընկերությունները, որոնք առավել արդյունավետ կազմակերպեցին իրենց բիզնես գործընթացները:

Բիզնեսի օպտիմալացման մեր ծրագրերը կօգնեն Ձեզ.

  • Մշակել Ձեր հիմնական բիզնես գործընթացները

  • Որոշել բիզնեսի օպտիմալացման մոտեցումները

  • Դուրս բերել գործընթացներում անհրաժեշտ փոփոխությունները և իրականացնել դրանք

  • Վերապատրաստումներ անցկացնել անձնակազմի հետ՝ փոփոխությունների արագ կիրառման նպատակով

 

ISO 9001 հավաստագրման նախապատրաստում

Այսօր ավելի ու ավելի շատ ընկերություններ են հասկանում իրենց բիզնես գործընթացների որակի կառավարման և ISO 9001 հավաստագիր ունենալու արժեքը: Մենք աջակցում ենք ընկերություններին ISO 9001 հավաստագիր ստանալու հարցում: Մեր խորհրդատվությունը կօգնի ձեզ՝

  • Զարգացնել Ձեր կառավարչական համակարգը զրոյից,

  • Բացահայտել Ձեր հիմնական բիզնես գործընթացները,

  • Պատրաստել անհրաժեշտ փաստաթղթեր՝ ISO 9001 ստանդարտներին համապատասխանելու համար և դիմել սերտիֆիկացման համար։

Ներքին աուդիտ

Մենք մշակում ենք ներքին աուդիտի համապատասխան գործառույթներ` կազմակերպության ռիսկերի մանրակրկիտ գնահատումից մինչև արդյունքների զեկուցում ղեկավարությանը, խորհրդին և այլ շահառուների:

Եթե Դուք ունեք կանոնակարգեր և ընթացակարգեր, մենք ապահովում ենք Ձեր գործընթացների՝ ըստ փաստաթղթավորման գործածումը ` բիզնես գործընթացների աուդիտի անցկացման միջոցով։

Այդուհանդերձ, եթե նույնիսկ կանոնակարգերը պահպանվում են, դրանք կարող են անարդյունավետ լինել։ Հետևաբար, մեր ընկերությունը վերլուծում է նաև Ձեր համակարգի արդյունավետությունը։ Մենք ոչ միայն բացահայտում ենք խնդիրները, այլև աշխատում ենք կազմակերպության մարտահրավերները լուծելու և համապատասխան վերահսկողություն սահմանելու ուղղությամբ։ 

bottom of page