Ինքնարժեքի հաշվարկ և շահութաբերության աճ
Տեղյա՞կ եք արդյոք, թե ձեր ապրանքների/ծառայությունների փաստացի ինքնարժեքն ինչ տարրերից է բաղկացած։ Բացի ուղղակի արտադրական ծախսերից՝ այն պետք է ներառում է նաև այնպիսի ծախսեր, ինչպիսիք են մարքեթինգը, վարձակալությունը, աշխատավարձը և էլեկտրաէներգիան: Մենք կարող ենք օգնել ձեզ հաշվարկել յուրաքանչյուր ապրանքի/ծառայության հետ կապված ծախսերը՝ օգտագործելով աշխատանքի ժամանակացույց, նորմեր և ստանդարտներ:
Ծախսերը հաշվելուց հետո մենք կարող ենք օգնել բացահայտել ձեր ընկերության շահութաբերության վրա ազդող գործոններն ու արգելքները: Ձեր բիզնես գործունեության վերլուծությունը և հնարավոր խնդիրների բացահայտումը խիստ կարևոր են արդյունավետության երկարաժամկետ բարելավման համար: Իմանալով այս ամենը՝ դուք կկարողանաք հասկանալ հետևյալ հարցերի պատասխանները․
-
գնի՝ 50 դոլարով աճի ազդեցությունը ձեր ընկերության ընդհանուր շահույթի վրա,
-
առանց բիզնեսի ծավալների ընդլայման կամ նոր աշխատակիցների ներգրավման՝ վաճառքի ծավալների աճի հնարավորությունները,
-
ձեր բիզնեսի յուրաքանչյուր աշխատակցի շահութաբերությունը:
-
արտադրության մեջ օգտագործվող սարքավորումներն արդյոք պետք է վարձակալել թե՞ գնել։
Մենք մանրամասն վերլուծություն ենք առաջարկում, որը կօգնի հասկանալ, թե կոնկրետ ինչն է նպաստում ձեր շահույթի աճին: Գնագոյացման, ընդլայնման ռազմավարությունները, մատակարարների հետ բանակցությունները և ծախսերի կրճատման միջոցառումները կարող են նպաստել կազմակերպության ավելի արդյունավետ գործունեությանը: Թեև շահույթը կարևոր է, հենց շահութաբերության հասնելն ու և պահպանելն է ձեր աշխատանքի ազդեցությունը մեծացնելու ամենակայուն միջոցը: