top of page
Image by Gabrielle Henderson

Ֆինանսական (ՖՀՄՍ) և
կառավարչական հաշվետվություններ

Ձեր բիզնեսի ֆինանսական  վիճակը մշտադիտարկելու և վերլուծելու համար հարկավոր է ունենալ ֆինանսական հաշվետվություններ, ինչպիսիք են հաշվապահական հաշվեկշիռը, շահույթի և վնասի, ինչպես նաև դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները: Ընկերության ներսում այս փաստաթղթերն օգտագործվում են ապագա որոշումներ կայացնելու համար, իսկ ընկերությունից դուրս՝ փոխատուների և ներդրողների կողմից՝ ձեր բիզնեսի արդյունավետությունը գնահատելու նպատակով: 

Հաշվապահական հաշվեկշիռը ցույց է տալիս, թե ընկերությունն ինչպես է օգտագործում իր ակտիվներն ու արտացոլում է ձեր բիզնեսի ընդհանուր վիճակը՝ ժամանակի կոնկրետ պահի դրությամբ: Շահույթի և վնասի հաշվետվությունը, որը նաև անվանում են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, ներկայացնում է սահմանված ժամանակահատվածում վաստակած եկամուտները և կատարած ծախսերը՝ բացահայտելով հասույթ գեներացնելու և ծախսերը կառավարելու՝ ընկերության ունակությունը: Դրամական միջոցների հոսքերի հաշվետվությունը ցույց է տալիս դրամական միջոցների աճն ու նվազումը կոնկրետ ժամանակահատվածում և տարբերակում է գործառնական, ֆինանսական կամ ներդրումային գործունեության արդյունքում դրամական միջոցների փոփոխությունը: 

Կառավարչական հաշվետվություններ 

Ֆինանսական հաշվետվություններից զատ ամսական կտրվածքով պետք է ստուգվեն նաև կառավարչական հաշվետվությունները՝ ֆինանսական տվյալներն ավելի արդյունավետ օգտագործելու համար: Այդ հաշվետվությունները խիստ կարևոր են որոշումներ ընդունելու հարցում և ստեղծվում են ինչպես տնօրենի, այնպես էլ բիզնեսի սեփականատիրոջ կամ ֆինանսական տնօրենի համար՝ հասկանալու բիզնեսի վիճակն ու արդյունավետությունը: 

Ներդրողի համար հաշվետվություններ 

Ներդրողները հաշվետվության ներկայացման տարբեր պահանջներ ունեն. ոմանք նախընտրում են, որ ֆինանսական տեղեկատվությունը լրացվի իրենց ձևանմուշներով, մինչդեռ մյուսներին անհրաժեշտ են ընդհանրացված տեղեկատվություն և կանխատեսումներ: Ներդրողներին ֆինանսական հաշվետվությունների հետևողական ներկայացումը թույլ կտա ունենալ նրանց հուզող բոլոր մանրամասն հարցերի պատասխանները։

fsp ADVICE LLC

© 2025 by FSP Advice LLC

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ

Երկուշաբթի-Ուրբաթ` 

09։00-18:00

Շաբաթ-կիրակի՝

Փակ

ԿԱՊ

Վարդանանց փակուղի 8, Երևան, Հայաստան, 0010

Վարդանանց բիզնես կենտրոն

Հեռ՝ +37493 723 575, +37495 707 515

Էլ-փոստ՝ info@fsp.am

bottom of page