top of page
Danish Kroner Coins

Դրամական միջոցների
կառավարում

Դրամական հոսքերը հասկանալը վճռորոշ է ցանկացած բիզնեսի համար, քանի որ դրանք ընկերության կենսական ուժն են: Մենք կարող ենք օգնել հիմնադիրներին պլանավորել և կանխատեսել իրենց բիզնեսի դրամական հոսքերը՝ լավագույն գործիքներն ու մոտեցումներն օգտագործելով: Մեր ծառայությունը ներառում է դրամական հոսքերի ինչպես կարճաժամկետ կանխատեսումների մշակում, օրինակ՝ շաբաթական կամ ամսական կտրվածքով, այնպես էլ երկարաժամկետ կանխատեսումներ (տարեկան կամ նույնիսկ 3-5 տարվա կտրվածքով): Դրա օգնությամբ ընկերությունները ճիշտ ժամանակին համապատասխան գործողություններ են ձեռնարկում՝ համոզվելու, որ ընդլայնման ընթացքում դրամական միջոցները երբեք չեն սպառվի: Մենք կարող ենք նաև պատրաստել դրամական հոսքերի պատմական հաշվետվություններ՝ օգնելու ընկերություններին հասկանալ, թե ուր են ուղղվել իրենց գումարները և ինչպես են դրանք օգտագործվել: 

Դրամական հոսքերի կառավարման մեր ծառայությունն ընկերություններին հնարավորություն է տալիս՝ 

  • կանխատեսել անհրաժեշտ դրամական միջոցների ծավալի փոփոխություններ, 

  • չօգտագործվող դրամական միջոցներից առավելագույն եկամուտ ստանալ, 

  • դրամական հավելյալ պահանջը բավարարելու լավագույն աղբյուրները բացահայտել և 

  • պատրաստ լինել հետագա պահանջները բավարարելուն: 

 

Դեբիտորների և կրեդիտորների կառավարում

Դեբիտորների և կրեդիտորների պրոակտիվ  կառավարման շնորհիվ՝ ընկերությունները կարող են խուսափել դրամական հոսքերի դեֆիցիտից: Դեբիտորների և կրեդիտորների կառավարումը ներառում է նրանց մնացորդների գնահատումը և վճարման պայմանների կարգավորումը՝ իրացվելիությունը բարձր պահելու համար: Առողջ հաշվեկշիռ ապահովելու համար այս գործընթացը պետք է իրականացվի ամսական կառավարչական հաշվետվետվությունների շրջանակներում: Աշխատելով մեզ հետ՝ ընկերությունները կարող են խուսափել դրամական հոսքերի հետ կապված սթրեսային իրավիճակներից և ներդնել ֆինանսական գործընթացներ, որոնք կօգնեն ապագայում կայուն դրական դրամական հոսքեր ունենալ:

bottom of page