Ռազմավարական ֆինանսական կառավարում
ՀԿՑ-ների (KPIs) մշակումն ու մշտադիտարկումը
Թեպետ մանրամասները կարևոր են, հեշտ է խճճվել դրանց մեջ և չտեսնել ընդհանուր պատկերը: Նախքան մանրամասների մեջ խորանալը՝ կարևոր է հասկանալ, թե ինչպես է ձեր բիզնեսը գործում ավելի վերին մակարդակում: Դրա շնորհիվ դուք կշրջանցեք ստորջրյա խութերը և ճիշտ կորոշեք, թե ինչի վրա կենտրոնացնեք ձեր ուշադրությունը: Վերին մակարդակում տեղի ունեցած շեղումները կօգնեն ձեզ բացահայտել յուրաքանչյուր ամսվա հասույթի և ծախսերի հիմնական խթանիչները, ինչպես օրինակ՝ Ա ծառայության վաճառքի գինը կամ Բ ապրանքի ծավալը:
Կառավարչական հաշվետվությունները պետք է նախագծվեն այնպես, որ գնահատեն ձեր բիզնեսի կողմից սահմանված հիմնական կատարողական ցուցանիշները (ՀԿՑ), ինչպիսիք են հասույթի աճը, համախառն շահույթի մարժան և շահույթը: ՀԿՑ-ները որպես ջերմաչափ են ծառայում ձեր բիզնեսի համար՝ թույլ տալով կարգավորել թերմոստատը՝ կախված ընթացիկ ջերմաստիճանից: Մենք կմշակենք ինտերակտիվ վիզուալ հարթակ, որի միջոցով դուք կկարողանաք ցանկացած պահի հեշտությամբ վերահսկել ձեր ՀԿՑ-ները:
Մշտադիտարկման ենթակա ՀԿՑ-ների որոշ օրինակներ ներառում են.
-
ընդհանուր և մեկ ապրանքի համախառն շահույթի մարժաները,
-
ակտիվ հաճախորդների քանակը,
-
ամսական կայուն հասույթն ընդհանուր առմամբ և ամեն հաճախորդի գծով, ինչպես նաև հաճախորդից ստացվող երկարաժամկետ արժեքը (customer lifetime value),
-
ծառայության միջին ինքնարժեքն ընդհանուր առմամբ և ամեն հաճախորդի գծով, հաճախորդ ներգրավելու ծախսերը:
Աչալուրջ հետևելով այս ցուցանիշներին՝ դուք կարող եք հիմնավորված որոշումներ կայացնել և չշեղվել ձեր բիզնես նպատակներին հասնելու ճանապարհից:
Ֆինանսական ռիսկի կառավարում
Հաջողակ ընկերություն կառուցելիս՝ ռիսկն անխուսափելի է: Այնուամենայնիվ, ներդրողները և գնորդները համաձայն են այն բանի հետ, որ ցածր ռիսկային բիզնեսները նաև պակաս եկամտաբեր բիզնեսներ են: Որպես ֆինանսական ռիսկերի կառավարման գործընթացի մաս՝ մենք կստեղծենք ռիսկերի տվյալների բազա և կհամագործակցենք ձեր ղեկավար թիմի հետ՝ սահմանելու, թե որոնք են ամենահրատապ ֆինանսական ռիսկերը և դրանց վերացման ուղիները: Վերացվող և զսպվող յուրաքանչյուր ռիսկ կբարձրացնի ընկերության արժեքը: Մենք ձգտում ենք կանխատեսելի արդյունքների, որոնք հանգեցնում են ձեռնարկատիրական հաջողության:
Ներքին վերահսկողություն
Արագ զարգացող ընկերությունում համակարգերը և ընթացակարգերը կարող են հետ մնալ եկամուտների և աշխատուժի աճից՝ հանգեցնելով քաոսի և ռիսկի ենթարկելով ընկերությանը: Բիզնեսը կարգի բերելու համար մենք կարող ենք օգնել ձեզ պլանավորել ձեր հիմնական գործընթացները և ճիշտ ներքին վերահսկողություն իրականացնել: Գործառնական ստանդարտացված ընթացակարգերը կարող են կրկնվող դարձնել առօրյա, շաբաթական, ամսական և տարեկան առաջադրանքները՝ ներքին վերահսկողության շոշափելի միջավայրեր ստեղծելով:
Ֆինանսական տնօրենների մեր թիմը կենտրոնանում է ձեր բիզնեսի հիմնական տարրերի վրա՝ ներառյալ ընկերության կառուցվածքը, բիզնես մոդելի վերլուծությունը, ֆինանսական վերլուծությունը, ակտիվների և պարտավորությունների կառուցվածքը, համակարգերը և գործընթացները, համապատասխանությունը և այլն: Ճիշտ ներքին վերահսկողություն իրականացնելով՝ մենք կարող ենք օգնել ձեզ նվազագույնի հասցնել ռիսկերը և ամուր հիմք ստեղծել կայուն աճի համար: