ԱՈՒԴԻՏ
Աուդիտորական ծառայության մեր մոտեցումը ճկուն է և հիմնված ռիսկերի գնահատման վրա՝ անկախ և օբյեկտիվ կերպով որոշելու աուդիտի ծավալը և բնույթը։
Մեր մոտեցումը երաշխավորում է անկախ, օբյեկտիվ և արդյունավետ աուդիտ, որը կնպաստի Ձեր կազմակերպության առաջխաղացմանը: Մեր ընկերության աշխատակիցների տեխնիկական և հաշվապահական գիտելիքները, ինչպես նաև աուդիտորական և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման փորձը կօգնի Ձեզ բարելավել Ձեր բիզնեսը։
Մեր թիմը կբացահայտի Ձեր բիզնեսի մարտահրավերները, ինչը կօգնի ճիշտ գնահատելու կազմակերպության վերահսկողական և տեղեկատվական համակարգերի ռիսկերը։ Այնուհետև մենք կհասկանանք Ձեր կազմակերպության առավել խոցելի կողմերը և կմշակենք համապատասխան աուդիտորական պլան` խնայելով Ձեր ժամանակը և ռեսուրսները։ Մեր թիմը, այդպիսով, կկենտրոնանա հիմնական ռիսկերի վրա՝ առաջարկելով կառուցողական և արժեքավոր լուծումներ։
Ընկերության աուդիտորական ծառայությունները նախատեսված են տարբեր ոլորտների պատվիրատուների համար, ներառյալ՝ հանրային հատված, մասնավոր հատված և ոչ առևտրային կազմակերպություններ:
Մանսավորապես, պրոֆեսիոնալ աուդիտորների մեր խումբը մատուցում է աուդիտորական ծառայություններ հետևյալ ոլորտի ընկերությունների համար.
-
արտադրություն,
-
զբոսաշրջություն,
-
մեծածախ և մանրածախ առևտուր,
-
տեղեկատվական տեխնոլոգիաներ,
-
ֆինանսական կազմակերպություններ,
-
հասարակական և միջազգային կազմակերպություններ ու հիմնադրամներ:
Մենք տրամադրում ենք աուդիտ և հավաստիացում տարբեր ոլորտներում.
-
Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ,
-
ՏՏ աուդիտ (ամբողջական),
-
Ներքին աուդիտ, ռիսկերի կառավարում և համապատասխանություն,
-
Համալիր վերստուգում: